Զամբյուղը դատարկ է
«Qterminal» ընկերությունը, հիմնադրվելով 2020 թվականին, մասնագիտացած է հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներմուծման, վաճառքի եւ համալիր տեխնիկական սպասարկման ոլորտում։ Հանդիսանալով աշխարհահռչակ NEWLAND ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ մենք տեղական շուկային ենք ներկայացնում նորագույն NEWLAND N950 եւ SP930 մոդելները՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող բարձրորակ եւ հուսալիություն:
Ձեռք բերեք Ձեր նոր ՀԴՄ սարքը ընդամենը 1 աշխատանքային օրում։ Պարզապես լրացրեք օնլայն հայտը կամ զանգահարեք մեզ՝ 060 505000։
Ընդունեք վճարումներ առավելագույն հարմարավետությամբ։ Առկա է QR կոդի ինտեգրման եւ սպասարկման վճարի կատարման հնարավորություն անմիջապես ՀԴՄ սարքի (NEWLAND N950) միջոցով։
Սպասարկեք Ձեր հաճախորդներին վայրկյանների ընթացքում: Սարքն ունի հզոր պրոցեսոր եւ սենսորային, արագ արձագանքող էկրան։
Ստացեք մշտական խորհրդատվություն սարքերի ճիշտ եւ արդյունավետ շահագործման հարցերում: Մեր շուրջօրյա 24/7 զանգերի կենտրոնը միշտ հասանելի է Ձեզ համար։
Մենք ապահովում ենք ՀԴՄ-ների անխափան գործարկում, ցանցային ինտեգրացիա եւ առաջացած տեխնիկական խնդիրների օպերատիվ վերացում։
Ստացեք Ձեր բիզնեսի պահանջներին հարմարեցված անհատական ծրագրային ապահովում, որը պատրաստ է մասշտաբավորվել եւ ինտեգրվել նոր համակարգերի հետ Ձեր բիզնեսի աճին համընթաց։