Սպասարկման հիմնական պայմանները

ՀԴՄ-ի սպասարկում

QTerminal ընկերությունը իրականացնում է ՀԴՄ սարքերի վաճառք և մատուցում սպասարկման ծառայություններ, այդ թվում` ծրագրերի ինտեգրում, ՀԴՄ-ի շահագործման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և ուսուցում։ Մեր սպասարկման կենտրոնը աշխատում է 24/7 ռեժիմով։
Յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար ամսական սպասարկման վճարը կազմում է՝ 3600 ՀՀ ԴՐԱՄ

ՀԴՄ-ի երաշխիքային սպասարկում

N950 հսկիչ դրամարկղային մեքենաների համար տրամադրվում է երաշխիքային սպասարկում մեկ տարի ժամկետով։ Երաշխիքային սպասարկումը չի ներառում սարքի պահեստամասերի՝ մարկտոց, լիցքավորման լար, տպիչ և այլնի նորոգումն ու փոխարինումը։ Երաշխիքային սպասարկման ենթական չեն նաև այն սարքերը, որոնց թերությունները առաջացել են հետևյալ պատճառներով․


check ՀԴՄ-ի և դրա պահեստամասերի սխալ շահագործման,
check անփույթ վերաբերմունքի կամ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական վնասվածքների առկայության դեպքում,
check սխալ տեղադրման, սարքի մեջ օտար մարմնի, հեղուկների առկայության դեպքում,
check սնուցման և հեռահաղորդակցության ցանցերի չափանիշներից շեղումների դեպքում,
check սարքավորման ինքնությունը հաստատող տեղեկությունների հեռացման կամ աղավաղման դեպքում,
check սարքի ինքնուրույն վերանորոգման փորձերի դեպքում,

ՀԴՄ-ի վերանորոգում

QTerminal ընկերությունը իրականացնում է ՀԴՄ-ի վերանորոգման ծառայություններ։ Վերանորոգման ծառայությունների արժեքը ներառված է սպասարկման արժեքի մեջ։
Խափանված ՀԴՄ-ի փոխարեն հաճախորդին անհատույց տրամադրվում է սպասարկման կենտրոնին պատկանող մեկ այլ ՀԴՄ սարք՝ ամբողջ վերանորոգման ընթացքի համար։


Սարքի ակտիվացում

ՀԴՄ-ի ակտիվացում և միացում ցանցին
ՀԴՄ-ի գործարկում՝որպես POS-տերմինալ։


Ծրագրային ապահովում

ՀԴՄ-ի ծրագրային ապահովման կարգավորում և թարմացում։
ՀԴՄ-ի ինտեգրում արտաքին ծրագրին։